ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Օտարացել ու մեկուսացել է

Օտարացել ու մեկուսացել է
23.01.2018 | 10:01

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը դարձել է «օտար` յուրայինների շրջապատում»: Խմբակցությունում կարծես հատուկ վերաբերմունք կա նրա հանդեպ, նրան մեկուսացրել են: Տնտեսական հարցերում, որոնք ամենից շատ են «զբաղեցնում» ծառուկյանականներին, գրեթե բացակայում է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի վճռորոշ կարծիքը: Ներկուսակցական քննարկումների ժամանակ էլ, մեր տեղեկություններով, հնարավորինս լռեցնում են նրան:


Չնայած այս ամենին, Վարդան Բոստանջյանը, որ մշտապես աչքի է ընկել իր կոլորիտային խոսքով, շատ հարցերում խմբակցությունից անկախ դիրքորոշում ունի, ինչն էլ երբեմն հունից հանում է այս կուսակցության «շարժիչ ուժերին»: Նրան ծառուկյանականները հաճախ մեղադրում են վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականության հանդեպ դրական վերաբերմունք ունենալու մեջ, մինչդեռ նա ընդամենը տնտեսական վերլուծություններ է անում և անձնավորված քննադատություն չի հնչեցնում վարչապետի հասցեին, ինչն էլ նյարդայնացնում է վարչապետից «դաղված» ծառուկյանականներին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ